Ով է ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, և ովքեր են նրան դրդել այդ քային դիմել
SocietyArmlur.am-ը գրում է.
Այսօր ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին տեղում աշխատում են փրկարարները, ոստիկանության աշխատակիցների:
ArmLur.am-ի տեղեկություններով` ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է: Ըստ շրջանառվող տեղեկությունների` նրան նման քայլի է դրդել այն, որ օրերս ինչ-որ մարդիկ քաղաքապետարանի հրահանգով նրան սպառնացել են քանդել իր ավտոտեխսպասարկման կետը: Եվ այսօր արդեն անցել են գործի: Քաղաքացու տունը, ի դեպ, գտնվում է ավտոտեխսպասարկման կետի երկրորդ հարկում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում