Չինաստանում կաշառակերից առգրավվել Է երկրի պատմության մեջ ամենախոշոր կանխիկ գումարը
International newsՉինաստանի հետաքննչական մարմիններն ավելի քան 200 մլն կանխիկ յուան (32,5 մլն դոլար) են բռնագրավել ՉԺՀ-ի պետական Էներգետիկական վարչության ածխի դեպարտամենտի պետի տեղակալից, որը կասկածվում Է կաշառակերության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Ինչպես նշել Է ՉԺՀ-ի Գերագույն ժողովրդական դատախազության հակակոռուպցիոն դեպարտամենտի ղեկավար Սյույ Ցզյունհուեյը, քննիչների կողմից առգրավված կանխիկ գումարը ամենամեծն Է դարձել ՉԺՀ-ի հիմնադրման ժամանակվանից ի վեր: Կաշառակերության մեջ կասկածվող պաշտոնյայի նկատմամբ հետաքննություն Է անցկացվում մայիսից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: