Արտակարգ դեպք Սևանում. 29–ամյա տղամարդը մարտական նռնակով սպառնում էր պայթեցնել տունը՝ եթե երեխային չտային. օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գործել Սևանի ոստիկանները
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 01:50-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Սևան քաղաքի Խաչերի փողոց թիվ 2-րդ տանը բնակիչներին սպառնում է, որ կպայթեցնի տունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Ոստիկանները վտանգելով իրենց կյանքը և ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ՝ նշված տան մոտ վնասազերծել են Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Խաչատրյանին, ով ձեռքին ունեցել է «F-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում