Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում
SocietyՀայաստանում սեպտեմբերի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, Երևան քաղաքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ:
