Արոնյանը զիջեց Մատակովին. Գրոսմայստերները կմրցեն թայ-բրեյքում
SportՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց աշխարհի գավաթի խաղարկությունում:
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ տուրի երկրորդ դասական պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Արոնյանի մրցակիցը՝ Մաքսիմ Մատլակովը, կարողացավ գերազանցել հայ գրոսմայստերին: Այժմ շախմատիստներն ունեն հավասար՝ 1-ական միավոր և ուժերը կչափեն թայ-բրեյքում:
Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: