Հրազդանի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում 160 հակ անասնակեր է այրվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 10-ին, ժամը 01:24-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 04:36-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, տան բակում այրվել է մոտ 160 հակ պահեստավորված անասնակեր և մոտ 15 խմ աթար: