Սոլակի 27-ամյա բնակչուհին դուրս է եկել տանից և չի վերադարձել. ջրամբարում հայտնաբերվել է նրա գլխարկը, ափին՝ հողաթափը. լուսանկարներ
SocietyՈստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մ.-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ, հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու:
Ոստիկանները, փրկարարները և աղջկա հարազատներն այսօր որոնողական աշխատանքներ են կատարել և Չարենցավանի վարչական տարածքում գտնվող Գյումուշի ջրամբարի ափին հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:
Որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են, մասնակցում է նաև ջրասուզակ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։





