ՌՊԼ. «Լոկոմոտիվը» չի կարողացել հաղթել «Ախմատին»
SportՌուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Ախմատի» հետ` 1:1:
55-րդ րոպեին Մանուել Ֆերնանդեշը տուգանային հարվածով պտտեցրել է գնդակը դեպի մրցակցի դարպասը, որտեղ Ռոդոլֆոն բարձր ցատկով շրջանցել է Նեմանյա Պեյչինովիչին, սակայն գնդակն ուղարկել սեփական դարպասը:
Խաղավերջում Ռավանելին կարողացել է գնդակը մոտ 20 մետր հեռավորությունից ուղարկել տանտերերի դարպասը:
Այս խաղից հետո «Լոկոմոտիվը» 20 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ախմատը» 13 միավորով 7-րդ տեղում է:
«Ախմատ»-«Լոկոմոտիվ»` 1:1
Գոլերը` Ռոդոլֆո (55, ինքնագոլ) - Ռավանելի (84)