5 ժամ ջուր չի լինելու Երեւանում եւ Կոտայքում
Society«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից «Կաթնաղբյուր» ջրաղբյուրի էլեկտրասնուցման դադարեցման պատճառով, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 13.00-18.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 5-րդ, 7-րդ 8-րդ, 9-րդ զանգվածների,
Կոտայքի մարզի՝ Արամուս եւ Կաթնաղբյուր գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: