Էջմիածնում 66-ամյա վարորդը մարդատար «ԳԱԶԵԼ»-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին. վերջինս մահացել է (ֆոտո)
SocietyԱրմավիրի մարզում, սեպտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:10-ի սահմաններոււմ 66-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «ՎԱԶ 32123» մակնիշի 1977S համարանիշի թիվ 33 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶԵԼ»-ով Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկել Էջմիածնի բնակիչ 61-ամյա Մանվել Հակոբյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
