ՌՊԼ. Հարոյանը և Մանուչարյանն Ուրալի կազմում մասնակցեցին ԲՄԱ Խաբարովսկի հետ խաղին
SportՌուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «ԲՄԱ Խաբարովսկի» հետ` 1:1:
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը և Էդգար Մանուչարյանը:
Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 40-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: Մանուչարյանը խաղադաշտ դուրս եկավ 78-րդ րոպեին:
Հայաստանի ընտրանու և «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը հայտավորված չէր խաղին:
Այս խաղից հետո «Ուրալը» 10 միավորով զբաղեցրել է 10-րդ, իսկ «ԲՄԱ Խաբարովսկը» 7 միավորով` 15-րդ տեղը:
«Ուրալ»-«ԲՄԱ Խաբարովսկ»` 1:1
Գոլերը` Չանտուրիա (54, 11 մետրանոց) - Ֆեդոտով (75)