Մասիմիլիանո Ալեգրի. Յուվենտուսի համար հաղթանակը ՉԼ-ում նպատակ չէ, այլ երազանք
SportԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մեկնարկային տուրի` «Բարսելոնայի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
«Վերջին երեք տարիները շատ հրաշալի են դասավորվել «Յուվենտուսի» համար: Երկու անգամ կարողացել ենք հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Առաջին անգամ դա մի փոքր զարմացրել էր մեզ, սակայն երկրորդ դեպքում մենք մեծ հաջողություններ էինք գրանցել այդ մրցաշարում: Չեմպիոնների լիգայում հաղթանակը չի կարող նպատակ լինել, դա մեր երազանքն է: Այն իրականություն դարձնելու համար մենք պետք է շատ երկար աշխատենք:
«Յուվենտուսն» իր առջև դրել է Եվրոպայի լավագույն 8 ակումբների շարքում լինելու նպատակը»,- Ալեգրիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: