Էջմիածնում գիշերը կրակոցներ են հնչել. կա երկու զոհ
SocietyNEWS.am-ը գրում է.
Էջմիածնում այս գիշեր կրակոցներ են հնչել. անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ. նախնական տվյալներով՝ 2 անձ սպանվել է:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ ստացած մարմնական վնասվածքներից մահացել են ավտոմեքենայի ուղեւորն ու վարորդը: Նրանց ինքնությունը պարզվել է, Արմավիրի բնակիչներ են։