Ժոզե Մոուրինյու. Առանց Ֆելայնիի ինձ ավելի թույլ եմ զգում
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույս է հայտնել, որ բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ շվեյցարական «Բազելի» հետ հանդիպմանը:
«Նա կարևոր ֆուտբոլիստ է ինձ համար, ավելի կարևոր, քան կարող եք պատկերացնել: Առանց Ֆելայնիի ինձ ավելի թույլ եմ զգում, կարևոր չէ, թե նա գտնվում է դաշտում կամ պահեստայինների նստարանին:
Եթե նրա առողջական վիճակը կարգավորվի, ապա կընդգրկեմ կազմում, քանի որ նա ինձ պետք է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: