Դահուկավազորդները հաջող են հանդես եկել անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլում
SportՀայ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Մարիամ Միքայելյանը Իտալիայի Տրենտո քաղաքում մասնակցել են անվադահուկների Մ 20 տարեկանների աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Առաջին օրը դահուկավազորդները մրցել են 4.7 կմ դասական ոճ մրցաձեւում: Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Մարիամ Միքայելյանը՝ 10-րդ: Երկրորդ օրը 6.9 կմ ազատ ոճ մրցաձեւում Միքայելը 9-րդն էր, Մարիամը՝ 14-րդը: