ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մեկնել է Բիշքեկ
SocietyՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը մասնակցելու է սեպտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին: