Դոլարի փոխարժեքն աճել է, իսկ եվրոն շարունակում է թուլանալ
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 478.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 634.20 դրամ (աճել է 3.14 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 572.06 դրամ (նվազել է 2.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.32 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Նշենք, որ սեպտեմբերի 6-8-ը եվրոն արժեվորվել էր շուրջ 9 դրամով, որից հետո սկսել է արժեզրկվել:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 274.52 դրամ, ոսկի՝ 20,519.07 դրամ, պլատին՝ 15,287.03 դրամ։