Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Միջազգային համագործակցության և ներդրումների նախարարի հետ
EconomicsԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի սեպտեմբերի 10-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման հեռանկարները, որի համատեքստում առանձնահատուկ կարևորություն տրվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը։
Դեսպան Մելքոնյանը նախարար Նասրի ուշադրությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման ուղղությունները, ներդրումային և արտահանման հնարավորությունները։