Վրացի նախարարը ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել
International newsՎրաստանի' հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Զաքարեիշվիլին ափսոսանք է հայտնել, որ ղարաբաղյան հիմնահարցը շարունակում է չկարգավորված մնալ: Նա անդրադարաձել է հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը' այս իրադարձությունը որակելով որպես դրական քայլ ուղղված խնդրի կարգավորմանը: «Սա կարևոր նախանշան է: Մենք հավատում ենք, որ այս ուղղությամբ տարվող հանդիպումները և դրանց դինամիկ զարգացումը դրական արդյունքների կհանգեցնեն»,- հայտարարել է Վրաստանի' հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարը:
Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էինտեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդմանուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները: