Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին դասական պարտիայում
SportՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:
Թբիլիսում շարունակվում է աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի 1/8 եզրափակչում Արոնյանն առաջին դասական պարտիայում սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Դուբովի հետ: Պարտիայի 36-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Դասական երկրորդ պարտիան շախմատիստները կանցկացնեն սեպտեմբերի 13-ին: