Դիդյե Դրոգբա. Կօգնեմ Օրյեին հարմարվել Անգլիային
SportՀայտնի հարձակվող, «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան խոսել է իր հայրենակցի` Սերժ Օրյեի մասին, ով այս ամառ ՊՍԺ-ից տեղափոխվել է «Տոտենհեմ»:
«Ես վերջերս եմ խոսել նրա հետ: Նա շատ ուրախ էր Անգլիա տեղափոխվելու համար, և իհարկե, ես կօգնեմ նրան այնտեղ հարմարվելու հարցում:
Նա իմ կրտսեր եղբայրն է, այդ իսկ պատճառով ես նրան խորհուրդներ կտամ: Նա հանդես է գալիս ոչ այնքան ճիշտ ակումբում, սակայն ես ուրախ եմ նրա տեղափոխության համար»,- Դրոգբայի խոսքն է մեջբերում «The Sun»-ը: