Գիտնականները նիհարելու հեշտ և արդյունավետ տարբերակ են առաջարկում
LifestyleԱմերիկացի գիտնականներն առաջարկում են սովորական կերակրի մեջ ավելացնել «թաքնված» բանջարեղեն, որոնք չեն փոխում կերակրի համն ու կազմությունը: Դա էականորեն նվազեցնում է օգտագործվող կալորիաների՝ ընդհանուր քանակն ու նպասում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Մասնագետները հետազոտություն են անցկացրել 20 տղամարդու և 21 կնոջ մասնակցությամբ, ովքեր համաձայնվել են մեկ ամսվա ընթացքում շաբաթը մեկ անգամ սնվել լաբորատորիայում: Սննդի կազմը միշտ եղել է նույնը. նախաճաշին գազարով հաց, ճաշին՝ պանրով մակարոն և բրնձով հավ՝ ընթրիքին: Կամավորներն իրենք էին որոշում սննդաբաժնի քանակությունը , ինչպես նաև կարող էին ըստ ցանկության կերակրին ավելացնել բանջարեղենի որոշ տեսակներ և ելակի յոգուրտ:
Երբեմն հետազոտության մասնակիցներից գաղտնի սովորական կերակրին ավելացնում էին ծաղկակաղամբի, դդմիկի կամ գազարի խյուս: Ընդ որում կերակրի կալորիականությունը նվազում էր 15-20%-ով, սակայն կամավորներից ոչ-ոք ոչ մի անգամ համի տարբերություն չնկատեց: Այսպիսով. որոշ կամավորներ՝ առանձնապես չփոխելով իրենց սննդային նախապատվությունները, մեկ ամսվա ընթացքում իրենցից անկախ նիհարեցին մոտ մեկ կգ-ով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: