Նեյմարը հրաժարվել է սեղմել «Սելթիկ»-ի պաշտպանի ձեռքը
SportՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է սեղմել «Սելթիկ»-ի պաշտպանի ձեռքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում մրցում էին ՊՍԺ-ն և «Սելթիկ»-ը: Խաղի 20-րդ րոպեին «Սելթիկ»-ի պաշտպան Էնթոնի Ռալստոնը Նեյմարի հետ պայքարում երկու անգամ խախտել է խաղի կանոնները, ինչը դուր չի եղել բրազիլացուն: Խաղավարտին Ռալստոնը փորձել է շնորհակալություն հայտնել Նեյմարին խաղի համար, սակայն վերջինս հրաժարվել է սեղմել պաշտպանի ձեռքը՝ միաժամանակ ինչ-որ բան ասելով ֆուտբոլիստին: Խոսակցությանը խառնվել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վերատին` հեռացնելով Ռալստոնին Նեյմարից:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկ»-ՊՍԺ հանդիպումն ավարտվել է 0:5 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի: