ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանին
SocietyՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան,
«Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայտնի հայագետ պատմաբանի հայկական պատմամշակութային արժեքների ուսումնասիրությանն ու պահպանմանն ուղղված գիտական հետազոտական գործունեությունը: Քննարկվեցին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նպատակներին, թեմատիկ ուղղություններին և սպասվող արդյունքներին վերաբերող հարցեր:
Հայտնի հայագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Երուսաղեմում թանգարան հիմնելու իր ծրագրերը, անդրադարձավ Սուրբ Երկրում հայոց ներկայության պատմական արմատներին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հաստատմանը եւ ուխտագնացությանը դեպի Տերունական վայրեր»: