Սուրեն Կարայանը հայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ դաշտ է տեսնում
EconomicsԻնչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն իր խոսքում նշել է, որ թեև ակնհայտ աճ կա հայ-չեխական տնտեսական հարաբերություններում, սակայն մեծ դաշտ կա համագործակցությունն ընդլայնելու։ Նախարարի խոսքով՝ նկատելի է չեխական ընկերությունների և գործարարների հետաքրքրությունը՝ ներդրումներ կատարելու Հայաստանում։
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը նշել է․ «Արձանագրության շուրջ բանակցությունները բավականին արգասաբեր էին։Համագործակցության ներկայիս շրջանակները մենք ընդլայնում ենք, և կանմեզ համար բոլորովին նոր ոլորտներ։ Ուրախ եմ, որ հանդիպում ենք ոչ թեորպես բանակցող կողմեր, այլ որպես ընկերներ՝ գտնելու համագործակցությաննոր ուղղություններ»։
Նախարար Կարայանը Վլադիմիր Բարտլի հետ քննարկել է համագործակցության շրջանակը, մասնավորապես, արդյունաբերության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում։
Սուրեն Կարայանը և Վլադիմիր Բարտլը բարձր են գնահատել երկու երկրների դեսպանների դերակատարությունը առևտրատնտեսական հարաբերությւնների զարգացման գործում։
Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ կան Երևան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ։ Դեսպանն անդրադարձել է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին, որը մշակվել է չեխական ընկերության կողմից: Պետր Միկիսկան նշել է, թե ինչ ներդրումային հնարավորություններ կան ծրագրի շրջանակներում։
Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերոջ հետ մի շարք հայ-չեխական գործարար համաժողովներ են նախաձեռնել, որոնք արդեն իսկ տվել են առաջին արդյունքները։ Նա հավելել է, որ այս տարվա հոկտեմբերին ևս սպասվում է գործարար համաժողով, որին կմասնակցի նաև Չեխիայի Սենատի նախագահը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախարար Սուրեն Կարայանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարելիք այցին՝ տեղում քննարկելու Հայաստան չեխական ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։