ՀՀ վարչապետը կարևորում է էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացումը՝ արտաքին էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու առումով
EconomicsՀայաստանը տարածաշրջանի այն երկրներից է, որ էներգակիրները ձեռք է բերում արտոնյալ գներով: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին:
«Մենք նաև այդ ուղղությամբ դիվերսիֆիկացման աշխատանքներ ենք իրականացնում, ավելին՝ մենք բաց ենք առաջարկների համար: Եթե կա մատակարար, որը կարող է ասել, թե այսօր կարող են Հայաստանի սահման գազ բերել այսօրվա գործող սակագնից էժան գնով, այդ պարագայում որևիցե խոչընդոտ չի լինի, և ոչինչ մեզ չի խանգարի այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքել՝ անկախ նրանից, թե որ երկրից կլինի այդ կազմակերպությունը»,- նշեց վարչապետը
ՀՀ վարչապետը կարևորում է նաև էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացումը արտաքին էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու առումով: Կարեն Կարապետյանը իրատեսական է համարում, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկա: