Զգացողություններս բուռն են, քանի որ տրամադրված եմ հաղթելու. Արմինե Մանուկյանը` «Միսս Արմենիա» մրցույթին մասնակցելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բալետի պարուհի, դերասանուհի Արմինե Մանուկյանն իր ուժերը կփորձի «Միսս Հայաստան» մրցույթում, որը կկայանա սեպտեմբերի 24-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նա 24 մասանկիցների հետ միասին կպայքարի գեղեցկուհի տիտղոսին արժանանալու համար, որը հնարավորություն կտա Հայաստանը ներկայացնել «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում. Այն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Արմինեն պատմել է առաջին անգամ որպես մոդել ներկայանալու, ինչպես նաեւ խոսել մրցույթում հաղթելու իր շանսերի մասին:
- Արմինե, ինչպե՞ս որոշեցիք պարահու եւ դերասանուհու աշխատանքից զատ Ձեզ փորձելնաեւ մոդելային բիզնեսնում:
- Նախ ասեմ, որ նախկինում երբեւէ մրցույթների չեմ մասնակցել, քանի որ ոչ մի անգամ ցանկություն չեմ ունեցել: «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը երկար տարիներ չէր անցկացվել, իսկ, երբ այս տարի իմացա, որ երկարատեւ ընդմիջումից հետո այն կրկին կայանալու է, այն էլ բարձր մակարդակով, որոշեցի մասնակցել: Այնպես որ, սա իմ առաջին քայլերն են այս ասպարեզում:
Շարունակությունը՝ այստեղ: