Սննդաբանի խորհուրդները` նիհարել ցանկացողներին
Lifestyle1. Սննդակարգը պետք է բազմազան լինի. պետք է լինեն և ախծաջրեր, և սպիտակուցներ, և ճարպեր: Այնուամենայնիվ, նախապատվությունը տվեք մրգերին և բանջարեղենին, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բջջանյութով, անհրաժեշտ միկրոտարրերով և հանքանյութերով:
2. Սնվել պետք է հաճախակի, սակայն քիչ-քիչ: Երբեք մի հրաժարվեք նախաճաշից, ճաշից և ընթրիքից: Հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվելով` կնպաստեք նյութափոխանկության կարգավորմանը, կխուսափեք ճարպային կուտակումներից:
3. Մի չարաշահեք կենդանական ճարպերը, քաղցրեղենը, շաքարն ու աղը, ալկոհոլը:
4. Հրաժարվեք գազավորված քաղցր ըմպելիքներից:
5.Պահպանեք հեղուկի ընդունման օրվա չափաբաժինը` օրը 2 լ (ջուր, բնական թարմ հյութեր, ապուրներ, թեյ, 1-2 բաժակ սուրճ և այլն):
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: