«Առաջին տաղավար». Էրիկ Անթառանյանը Հանրայինի եթերում կանդրադառնա խնդրահարույց պատմությունների. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Սեպտեմբերի 18–ին կմեկնարկի Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանը։ Հանրայինը մի շարք նոր նախագծեր է պատրաստել իր հեռուստադիտողների համար։ Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life–ին հայտնում են, որ Էրիկ Անթառանյանը կներկայանա նոր հեռուստանախագծով, որը կոչվում է «Առաջին տաղավար»։
«Այն կանդրադառնա հասարակական, սոցիալական կարևոր խնդիրների ու հարցերի, դրամատիկ պատմությունների, որոնց կենտրոնում մարդն է: Հեռուստանախագծի լրագրողական թիմը կփնտրի ու կգտնի պատմություններ, որոնք կարիք ունեն լուսաբանման, համակողմանի ուսումնասիրման ու քննարկման: Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, օգնել անելանելի իրավիճակում հայտնված մարդուն, լսել, կարեկցել ու քննարկել խնդիրը. այս հիմնական հարցադրումների շրջանակում է ձևավորվելու հաղորդման հիմնական անելիքը»,– հայտնում են Հանրայինից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: