Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 2 միլիոն դոլար են ծախսել՝ իրենց երեխայի փոխնակ մոր անվտանգությունն ապահովելու համար
LifestyleՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ոչ մի միջոց չեն խնայում՝ իրենց երրորդ երեխայի փոխնակ մոր անվտանգությունն ապահովելու համար: Կինը ծննդաբերելու է 2018 թվականի հունվարին: Նրան լրագրողների, պապարացիների, երկրպագուների աչքից հեռու պահելու համար աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել:
Քիմն ու Քանյեն Լոս-Անջելեսի մոտակայքում առանձին տուն են վարձակալել, բայց հասցեն գաղտնի են պահում բոլորից: Տան ներսում ու դրսում տեսախցիկներ են տեղադրվել, 6 թիկնապահներ հսկում են տունն ու շրջակայքը: Նրանցից ամեն մեկն իր ավտոմեքենան ունի, անվտանգության աշխատողները 24 ժամ շարունակ փոխնակ մոր կողքին են: Կնոջը նաև անձնական վարորդ են տրամադրել:
Բոլոր այս միջոցառումների համար Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մոտ 2 միլիոն դոլար են ծախսել: