Գործոններ, որոնք նվազեցնում են սերմնահեղուկի որակը
LifestyleՍերմնահեղուկի որակի վրա կարող են ազդել մի շարք գործոններ։ Մասնագետներն ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել են դրանցից մի քանիսը:
Գերտաքացում: Բժիշկները տղամարդկանց խորհուրդ չեն տալիս աշխատել նոութբուքը ծնկներին դրած, կրել նեղ ներքնազգետ: Նստած դիրքով երկար ժամանակ մնալը` հատկապես մեքենա վարելիս, ևս հանգեցնում է գերտաքացման:
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Օրինակ` տղամարդկանց մոտ խլամիդիոզը 33%-ով նվազեցնում է երեխա ունենալու հավանականութունը:
Քիմիա: Բժիշկները պնդում են, որ ստերոիդները վատ են անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, քանի որ նվազեցնում են սերմնահեղուկի շարժունությունը:
Ավելորդ քաշ: Հետազոտությունները փաստում են, որ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց օրգանիզմում կան ավելի շատ աննորմալ սպերմատոզոիդներ, քան նորմալ քաշով տղամարդկանց մոտ:
Սնունդ: Վիտամին C-ի և B12-ի, ինչպես նաև ցինկի պակասը վատ է անդրադառնում սպերմի ակտիվության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: