«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Էվերտոնի» դեմ խաղին, Մխիթարյանը մարզմանը ժամանել է կարմիր «Ֆերարիով» (ֆոտո)
SportՉեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բազելին» 3:0 հաշվով հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ստացել էին մեկ օրվա հանգիստ, որից հետո պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը սկսել է պատրաստվել է «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի մարզմանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզաբազա է ժամանել կարմիր «Ֆերարիով», գրում է dailymail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «էվերտոն» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: