Մարսելո. Ռոբերտո Կառլոսն ինձ շատ է օգնել Ռեալում, իսկ դա նորմալ չէ
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելո Ժունիորը միշտ երախտագիտությամբ է հիշում «սերուցքայինների» պաշտպանության ձախ եզրում իր նախորդին` Ռոբերտո Կառլոսին:
Երբ Մարսելոն 2007 թվականին տեղափոխվել է «Արքայական ակումբ, իր հայտնի հայրենակիցը դեռ պաշտպանում էր մադրիդյան ակումբի գույները.
«Ռոբերտո Կառլոսն ինձ շատ է օգնել: Նա հեշտացնում էր իմ խնդիրները, հրավիրում էր ինձ իր տուն` ծանոթացնելով իր ընտանիքի հետ: Նա ինձ տվեց իր հեռախոսահամրը: Սա նորմալ չէ:
Չէ՞ որ թիմում հայտնվել է մի ֆուտբոլիստ, որը խաղում է հենց քո դիրքում: Բայց, այդուհանդերձ, դու նրան այդքան օգնում ես: Ես «Ռեալ» էի տեղափոխվել, որպեսզի դուրս թողեի նրա հիմնական կազմից, իսկ նա ինձ օգնում էր»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: