Ինչպես ճիշտ պահպանել մրգերն ու բանջարեղենը սառնարանում
LifestyleՓորձառու խոհարարները գիտեն ինչպես պահպանել մրգերն ու բանջարեղենը, որպիսի նրանք երկար պահպանեն իրենց թարմությունը:
1. Բուլղարական պղպեղ. Յուրաքանչյուր պղպեղ պետք է փաթաթել թղթյա անձեռոցիկով: Այսպես նրանք երկար կպահպանեն իրենց թարմությունը:

2. Ելակ. Տարրայի խորքում, որի մեջ պահվելու է ելակը, դրեք մի քանի շերտ անձեռոցիկ, կամ տեղադրեք ձվի համար նախատեսված տուփի մեջ:

3. Վարունգ. Սովորաբար այն պահպանվում է 3-4 օր, սակայն նրա պահպանման ժամկետը կարելի է երկարացնել մինչև 10 օր, դրանք տեղադրելով պոլիէթիլենային տարրայի մեջ, ծածկել խոնավ բարակ կտորով: Անկախ նրանից թե ինչպես է պահվում բանջարեղենը, 3 օրը մեկ պետք է ստուգել և հեռացնել ոչ թարմ մթերքը:
4.Լոլիկ. Պետք է դասավորել պոչերը դեպի վեր, յուրաքանչյուր շերտի վրա թուղթ դնել: Այս ձևով լոլիկը կարող է պահպանվել մինչև 10 օր:
5. Գազար. Այն կարելի է պահպանել մինչև 14 օր, սովորական ջրի միջոցով: Տարրան լցրեք ջրով, տեղադրեք դրա մեջ լվացած գազարը:
6. Բողկ. Այս բանջարեղենը կարող է թարմությունը չկորցնել 7 օր, եթե այն պահպանեք հետևյալ ձևով՝ ապակյա տարրայի մեջ լցրեք 2 ճաշի գդալ ջուր, տեղավորեք բանջարեղենը և ծածկեք պոլիէթիլային կափարիչով:
7. Բրոկկոլի և ծաղկակաղամբ. Դրեք բանջարեղենը ջրի մեջ և ծածկեք այն խոնավ սրբիչով: Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ փոխել ջուրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: