ԱՊՈԵԼ-ի պաշտպան. Ռոնալդուն անկեղծորեն ասաց, որ 11-մետրանոց չկար
SportԱՊՈԵԼ-ի պաշտպան Ռոբերտո Լագոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Ռեալի» հետ անցկացրած խաղից հետո (0:3) պատմել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած երկխոսության մասին:
Մադրիդյան թիմի հարձակվողն իր երկու գոլերից մեկը հեղինակել է 11-մետրանոցից, որը նշանակվել էր ձեռքով խաղի համար.
«Կրիշտիանուն անկեղծորեն ինձ ասաց, որ 11-մետրանոց չկար:
Մենք հասկանում էինք, որ Ռոնալդուն կփորձի գոլ խփել, որ նա շատ պահեր կունենա, բայց մեր թիմը պայքարում էր»,- Լագոյի խոսքերն է փոխանցում «Radio Onda Cero»-ն:
Հիշեցնենք` հանդիպումը սպասարկել են ֆրանսիացի մրցավարները` Բենուա Բաստյենի գլխավորությամբ: