Պոգբան զայրացրել է Մոուրինյոյին
Sport«Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքը եղել է անգլիական ակումբի բժշկական շտաբի խորհուրդներին չհետեւելու պատճառով: Այդ հանգամանքը զայրացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, գրում է The Sun-ը:
Նախկինում Պոգբան նմանատիպ վնասվածք (ծնկատակի ջլի ձգում) արդեն ստացել էր եւ բաց էր թողել երեք հանդիպում: Դրանից հետո նա ստացել էր ակումբային բժիշկների հստակ ծրագիրը, որի հետեւելը թույլ կտար խուսափել նման վնասվածքներից, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը նախընտրում է օգտվել անձնական բժշկի ծառայություններից:
Սպասվում է, որ Պոգբան բաց կթողնի 4-6 շաբաթ: