Անչելոտին, ամենայն հավանականությամբ, կլքի «Բավարիան»
SportՇշուկներ են տարածվել, թե Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կլքի ակումբը 2018 թվականի ամռանը:
Եթե մյունխենցիները չկարողանան հաջողության հասնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, ապա իտալացի մասնագետը կլքի իր զբաղեցրած պաշտոնը:
Անչելոտին` «Բավարիան» լքելուց հետո, ամենայն հավանականությամբ, կցանկանա վերադառնալ Անգլիա, որտեղ կարող է փոխարինել Արսեն Վենգերին («Արսենալ»):
Կա նաև Իտալիայի ընտրանին գլխավորելու տարբերակը, չնայած անձամբ Անչելոտին կցանկանար «Սկուադրա Աձուրայի» հետ աշխատել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ մասնագետի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: