Արդեն կարող եք պատվիրել iPhone 8-ի՝ 24 կարատանոց ոսկուց պատրաստված նոր մոդելը
LifestyleORER.news-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է luxurylaunches.com-ը, սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է iPhone սմարթֆոնի 3 նոր մոդելներ՝ iPhone X-ը, iPhone 8-ն ու iPhone 8 Plus-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` բարձրորակ OLED էկրանով iPhone 8-ի 24 կարատանոց ոսկուց պատրաստված տարբերակն այժմ արդեն հասանելի է իր պատվերիրատուների համար:
Դուբայում գործող Goldgenie հայտնի ընկերությունն առաջարկում է սմարթֆոնի լյուքսային մոդելը, որը ըստ պատվիրատուի ցանկության, կարող է պատրաստվել դեղին, վարդագույն ու սպիտակ ոսկուց:
Բացի այդ, ընկերությունը նախատեսել է նաև վաճառքի հանել ադամանդներով զարդարված ու 18 կարատանոց ոսկուց պատրաստված այլ շքեղ մոդելներ:
Ըստ նախնական տվյալների` թյունինգավորված iPhone 8-ը կարժենա մի քանի հազար դոլար: