ԱՄՆ Պետքարտուղարը ՌԴ-ին մեղադրել է հարևանների վրա ճնշումներ գործադրելու մեջ
LifestyleԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է տարածաշրջանում իր հարևանների վրա ճնշումներ գործադրելու, ինչպես նաև անցյալ տարի տեղի ունեցած ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«ՌԴ նման պետությունները սպառնում են իրենց ժողովրդավարական հարևաններին՝ խաթարելով ժողովրդավարության հիմքերը, ինչպես նաև միջամտելով մեր ազատ ու արդար ընտրություններին»,- ասել է Թիլերսոնը։
ԱՄՆ պետքարտուղարն ավելացրել է, որ Միացյալ նահանգները շարունակելու են սատարել իրենց ժողովրդավարական գործընկերներին և համատեղ ուժերով պաշտպանելու են ժողովրդավարությունն արտաքին խոչընդոտներից։