Մահացել է աշխարհի ամենտարեց բնակչուհին
SocietyՃամայկայում մահացել է 117–ամյա Վայոլետ Մոս Բրաունը։ Վայոլետը երկրագնդի ամենատարեց բնակչուհին էր։ Այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է հանրապետության վարչապետ Էնդրյու Հոլնեսը։
Վայոլետ Մոս Բրաունը աշխարհի ամենատարեց մարդն էր դարձել 2017-ի ապրիլին՝ իտալացի Ամմա Մորանի մահից հետո, ով 1900 թվականին ծնված վերջին մարդն էր: Վայոլետ Մոս Բրաունը ծնվել է Ճամայկայում 1900 թվականի մարտի 10-ին: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ չի ուտում խոզի ու հավի միս, նաև չի օգտագործում ռոմ: