Վաչե ջան, դա նորություն չէ, դա «գողություն է»
LifestyleՎաչե Թովմասյանը, երեկ Blognews.am կայքի հետ զրույցում ազդարարեց «նորույթ» ու «նմանը չունեցող» սիտկոմի ցուցադրության մեկնարկի մասին։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը՝ Ռոբերտը, գողանում է ոսկիներ, նրան հետապնդում են ոստիկանները: Ավարը չկորցնելու համար հերոսը որոշում է թաղել ոսկիները: Ավելի ուշ ոստիկաններին հաջողվում է բռնել գողին:

5 տարի բանտում անցկացնելուց հետո ընկերոջ հետ գալիս է ոսկիների հետևից, սակայն պարզվում է, որ դրա տեղում դպրոց է կառուցվել: Նա ստիպված պետք է դիմի խարդախ քայլերի ավարը կրկին ունենալու համար: Որոշում է ուսուցիչ դառնալ ու աշխատանքի անցնել դպրոցում: Բնականաբար, ամեն ինչ այդքան էլ հեշտ չի ստացվում: Սկսվում է արկածներով լի մի պատմություն, որտեղ կա սեր, գաղտնիք, ու ամենակարևորը՝ հումոր։
Այսքանը կարդալուց հետո, դուք կասեք WOW նորույթ է, բայց ափսոս, որ ՈՉ։ Սա նորություն չէ, սա գողություն է։ Եթե դուք մի փոքր կինոման եք, ապա տեսած կլինեք Бриллиантовый полицейский ֆիլմը, որի սյուժեն հետևյալն է.

Գողը ադամանդը թաքցնում է ու բռնվում ոստիկանության կողմից, բանտից դուրս գալուց հետո նա պարզում է, որ որտեղ թաքցրել է ադամանդը այդ տեղը այժմ ոստիկանություն է ու նա ստիպված է ոստիկան դառնալ որպեսզի իր հարստությունը հանի այնտեղից։ Սկսվում է արկածներով լի մի պատմություն, որտեղ կա սեր, գաղտնիք, ու ամենակարևորը՝ հումոր։

Այսինքն ոչ Վաչեն, ոչ էլ նրա թիմը ժամանակ չեն կորցրել մտածելու վրա, ընդամենը վերցրել և գողացել են Հոլիվուդյան հայտնի ֆիլմի սցենարը ու դարձրել սերիալ ու սիտքոմ, իսկ եթե Վաչեին թվում է, թե մեր երկրում կա դերասան, ով Մարտին Լոուրենսից ավելի լավ կմարմնավորի նմանատիպ կերպար ու ավելի հետաքրքիր սիտկոմ կստացվի, ապա կարող ենք ասել, որ Վաչեն աստղային մոլորության մեջ է։
Հեղինակ՝ ԿռիԾիկ /Boomnnews.am/