Բուսական ծագում ունեցող մթերքներ, որոնք պարունակում են ավելի շատ սպիտակուցներ քան միսը
LifestyleՍպիտակուցներով հարուստ մթերքները անհրաժեշտ են օրգանիզմի ներդաշնակ գործունեության համար: Ահա մթերքներ, որոնք պարունակում են շատ ավելի սպիտակուցներ, քան միսը. Սպանախ, բրոկկոլի, նուշ: Օգտագործելով դրանք, կարող եք համարձակորեն դիետա և պաս պահել:
Սպանախ. Այս մթերքի օգտակարությունը ուղղակի անգնահատելի է: Այն իրական գանձարան է` օրգանիզմին անհրաժեշտ և օգտակար նյութերի: Հարուստ է B1, B2, D, C, P, PP, K վիտամիններով, բազմաթիվ միկրոէլեմենտներով,100 գր. սպանախը պարունակում է 3գր. սպիտակուց:

Երկաթի հիանալի աղբյուր է, ունի հաճելի և չեզոք համ: Այն կարելի է ավելացնել աղցանների, հիմնական ճաշատեսակների մեջ, պատրաստել սննդարար կոկտեյլներ:

Բրոկկոլի. Գուցե ոչ բոլորն են սիրում այս բանջարեղենը, այնուամենայնիվ այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, 100գր. բրոկկոլին պարունակում է 2,8գր. սպիտակուց: Նրա մեջ պարունակվող նյութերը ակտիվորեն մաքրում են օրգանիզմը վնասակար նյութերից:
.jpg)
Պարունակում է վիտամին B, որը բարենպաստ ազդեցություն է գործում նյարդային համակարգի վրա, ինչպես նաև բարձրացնում է տրամադրությունը: Բրոկկոլիի հաճախակի օգտագործումը նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկը, դանդաղեցնում է ծերացման գործընթացները օրգանիզմում, ինչպես նաև լավ ազդեցություն ունի սրտի աշխատանքի վրա:
Նուշ. Խիստ օգտակար և սննդարար մթերք է, 2 ճաշի գդալ նուշի մածուկը պարունակում է 7գր. սպիտակուց: Ցնցող է: Հարուստ է վիտամին E-ով, կալցիով, մագնիով:

Օգտագործեք այս մթերքները և ձեր օրգանիզմն ապահովված կլինի անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: