Զլատան Իբրահիմովիչ. Վերադարձել եմ ՄՅՈւ, որպեսզի դառնամ իմ ավելի լավ տարբերակը
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, որ աստիճանաբար ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից:
Վերջերս 35-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերցիների հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր:
«Ինձ լավ եմ զգում: Ծնկի վիրահատությունից հետո մարզվել եմ յուրաքանչյուր օր: Երբ վերադառնամ դաշտ, ինձ ավելի լավ կզգամ, քան նախկինում:
Չեմ վերադարձել մնալու նույնը, այլ իմ ավելի լավ տարբերակը դառնալու համար»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը: