Մոսկվայում 43-ամյա գործազուրկից 300 000 դոլար են գողացել
SocietyՄոսկվայի հարավ-արևմուտքում անհայտ անձը բանկերից մեկի դեպոզիտար պահատուփից գողացել է 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Ինչպես տեղեկացնում է moslenta.ru կայքը, գումարը պատկանում է Մոսկվայի 43-ամյա մի բնակչի, ով գործազուրկ է:
Լրատվաիջոցներին չի հաջողվել պարզել, թե ինչպես է կատարվել գողությունը, ինչպես նաև շարունակում է անհայտ մնալ բանկի անունը, որից կատարվել է գողությունը:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: