Երևանում հայտնաբերված սահնօձը տեխափոխվել է անվտանգ վայր
SocietyՓրկարարական ծառայություն սեպտեմբերի 16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: