Տեսեք, թե ինչպիսի հագուստով է ներկայացել Ջենիֆեր Լոուրենսը` Վենետիկի կինոփառատոնին
LifestyleԻնչպես տեղեկացնում է Kp.ru-ն, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը և ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին գաղտնի ժամանել են Վենետիկի կինոփառատոն: Նշենք, որ զույգը դեռ հասարակությունից թաքցնում է սիրավեպը և չի խոսում զգացմունքների մասին: Հյուրանոցի ճանապարհին դերասանուհին փորձել է ծածկել դեմքը լայներիզ գլխարկով, իսկ ռեժիսորը թաքցրել է աչքերը մուգ ակնոցով:
Ըստ աղբյուրի` ցերեկը 48-ամյա Դարենը և 27-ամյա Ջենիֆերը միասին են հայտնվել լրագրողների առջև: Զույգը ներկայացրել է նոր ֆիլմը` «Մայր», որի նկարահանումների ժամանակ նրանց միջև զգացմունքներ են առաջացել: Ֆիլմում նկարահանվել են նաև Միշել Պֆայֆերը և Խավիեր Բարդեմը:
Ջենիֆերը ֆիլմի երեկոյան պրեմիերայի ժամանակ հեքիաթային արքայադստեր տեսք է ունեցել: Աղբյուրը հայտնում է, որ դերասանուհին կարմիր գորգի համար ընտրել է Christian Dior բրենդի փարթամ փեշերով զգեստ, որի կիսաթափանցիկ վերևի հատվածն ընդգծել է նրա կուրծքը:






Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը