ՀՀ-ում կա 500-ից ավելի ՏՏ ձեռնարկություն, շրջանառությունը 600 մլն դոլարից անցնում է
Economics«ՏՏ ոլորտի տնտեսական աճը վերջին 7 ամսում կազմել է 30-ից 35%»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ-ում կա ՏՏ 500-ից ավելի ձեռնարկություն և ընդհանուր շրջանառությունը 600 մլն դոլարի շեմն անցնում է:
«Այսօր արդեն 15.000 մասնագետների շեմն անցնում ենք, և բավական մեծ դինամիկա է նկատվում, որ ՀՀ-ն որակական դաշտ է գնում և աշխարհին ներկայանում ոչ թե էժան աշխատուժով, այլ լուծումներով»,- ասաց նա և շեշտեց, որ ՀՀ-ի նման երկրի համար դա աներևակայելի չափանիշ է:
«Երբ ռազմավարություն էինք մշակում, հնարավոր չէր երազել, նոր պայմաններում 30-35% աճ: Աշխարհի երկրների 90% իրենց դա չեն կարող թույլ տալ»,- ասաց նա:
Անդրադառնալով մասնագետների արտահոսքին՝ նախարար Մարտիրոսյանը նշեց, որ պետք չէ կենտրոնանալ ՀՀ արտահոսքի վրա: «Դա իր դրական կողմն էլ ունի, բացասականն էլ, հայ մասնագետները պահանջարկված են աշխարհի լուրջ ընկերություններում»,- ասաց նա: