Բունդեսլիգա. Լայպցիգ-Բորուսիա Մ.` 2:2
Sport«Լայպցիգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան» ոչ-ոքի խաղացին Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում` 2:2:
Տանտերերի կազմում աչքի ընկան Տիմո Վերները և Ժան-Կևին Օգուստենը: «Բորուսիայի» կազմում գոլ խփեցին Թորգան Ազարը և Լարս Շտինդլը:
2:2 հաշվի ժամանակ խաղադաշտից հեռացվեց տանտերերի ֆուտբոլիստ Նաբի Կեյտան:
Այս խաղից հետո «Լայպցիգը» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: «Բորուսիան» 5 միավորով 10-րդ տեղում է: