Ավտովթար Վրաստանում. տարանցիկ համարանիշներով մեքենան բախվել է ուղեւորների կանգառին. Կան վիրավորներ
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 11:08-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 16-ին ժամը 02:44-ի սահմաններում Կազբեկի շրջանի Արշա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. «ՎԱԶ-2104» մակնիշի H-8187 պետհամարանիշով (տարանցիկ) ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Զ.) բախվել է ուղեւորների համար նախատեսված կանգառին:
Ս. Զ.-ն եւ ուղեւոր Ն. Ն.-ն տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: