Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զուրաբ Սոտկիլավան
CultureՄոսկվայում 80 տարեկանում կյանքից հեռացել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան, հայտնում է lenta.ru-ն ՝ Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինին հղումով:
«Նա ծանր հիվանդություն ուներ, որի դեմ պայքարում էր մինչև վերջին պահը»,-ասել է Ուրինը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հոգեհանգստի, ինչպես նաև հուղարկավորության տեղը դեռևս որոշված չեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սոտկիլավան ծնվել է 1937թ.՝ Սուխումում: 1950-ականներին խաղացել է Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային թիմի կազմում, սակայն 1959թ. ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան ստացած վնասվածքների պատճառով:
1974թ. սկսած Սոտկիլավան եղել է Մեծ թատրոնի մեներգիչ:
2015թ. նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ: